Այս բեմը վաղը այս ժամին հավանաբար պատրաստ կլինի… Այստեղ լիքը դպրոցականներ կլինեն կրծքներին պուճուր զանգ կախած: Կուրախանան, կխմեն մեքենա կքշեն: Իրենց կուրսի աղջկան, որ տասը տարի միասին են սովորել հենց այդ օրը կսիրահարվեն: Ջա~ն: Իսկական սեր… Ծնողներն էլ կմտածեն, իրենց երեխան արդեն իսկական հասուն մարդ է դարձել, մի քիչ տխուր բանէր էլ կհիշեն, որ երեկ` այսինքն այսօր, մի չամուռ լրագրող` այսինքն ես, առավոտից գումարի մասին հարցեր էր տալիս…
Տիկին Ռիտային մենք հանդիպեցինք օղակաձեւ զբոսայգում, որտեղ եկել էր իր երեխայի դասարանի համար սրճարաններից մեկի տնօրինության հետ պայմանավորվեր, որ վերջին զանգի քեֆը այստեղ անեն…
“35-ից 40 հազար գումար ենք ծախսել տարվա սկզբից մինչեւ հիմա”
Տիկին Ռիտան այնպիսի թվեր ասաց, որ ինչ ասես տեսած ու լսած լրագրողը` ես էլի, զարմացա: Զարմացավ նաեւ իմ օպերատոր Աշոտ Համբարձումյանը նաեւ:
“Ամեն մեկս 3000 օպերատորին ենք տվել, 2500 դրամ օբյեկտի փող ենք հավաքել”
Աշոտը, որ վերջին զանգ նկարելու համար խելքը գնում է, ասում է` 3 000-ով դժվար թե որեւէ օպերատոր նկարի: Ասում է` 8 հազարից է սկսվում: Սրճարանում էլ ասացին ընդհանուր 24 հոգու համար 250 հազար է գումարած 60 հազար դիջեյով երաժշտություն, կամ 80 հազար կենդանի: Մի խոսքով շատ էժանով են կարողացել այդ բոլոր ծառայությունները գտնել: Իրականում կենտրոնի, կամ ուրիշ դպրոցներում շատ ավելի մեծ գումարների մասին են խոսում:
Առավոտյան, որ ֆեյսբուքում հայտարարություն էի գրել, թե փնտրում եմ ծնող, որ կխոսի ծախսերի մասին, ընկերներիցս մեկը շատ հետաքրքիր մի բան պատմեց: Մի դասղեկ 45 հազար գումար է վերցրել ամեն մեկից ու կորել է… Խնդրեցի ինչ որ կերպ ծնողներից մեկին համոզի, որ խոսի, բայց չհամոզվեց… Ասել էր իմ երեխայի տոնը չեմ ուզում փչացնել… Ես էլ մտածում եմ, որ լավ են անում… Դա էլ է քիչ…
Իմ խորին համոզմամբ այդ գումարներ հավաքելու մեջ ոչ թե ուսուցիչներն են մեղավոր, այլ մեր ծնողները… Չեմ հասկանում ինչից են վախենում այս մարդիկ… խոսե’ք, ասե’ք մենք ձեր կողքին ենք…
Ինչքան էլ ուզում են ասել, որ դպրոցում գումար չի հավաքվում ես չեմ հավատում… Եղել է, կա ու դեռ կլինի, քանի դեռ ծնողները լռում են…
Հա մի բան էլ շնորհակալություն ֆեյսբուքի ընկերներիս արձագանքելու համար: Իմ ու Քնարիկ Եգանյանի անունից էլ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին… պրիվետ երեխեք ջան…
Добавить комментарий
Комментариев нет.
RSS комментариев URI для обратной ссылки

