Հեռուստացույց դիտելը վնասակար է երեխաների առողջությանը… Անգլիացի գիտնականները համոզված են, որ երեխային ընդհանրապես չի կարելի հեռուստացույց դիտել մինչև երեք տարեկանը։ tert.am կայքն է գրում այս մասին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները, որոնք հեռուստացույց են դիտել մինչև երեք տարեկանը, դպրոցում ավելի վատ են սովորել և տառապել գիրությամբ։
Գիրությամբ տառապելը կարծես թե մեր երեխաներին չի սպառնում, բայց այ սովորելու հարցում խնդիրներ կան: Նույն խնդիրների լուծումները տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում: Ասենք մի մի օրինկ` մեր կրթական ծրագրերը ինչպես համապատասխանեցնել արեւմուտքինի հետ: Կրթության նախարարը գտնում է, որ այդ ճանապարհը օտարալեզու դպրոցների հիմնումն է:
Այս նախագծերի ի հայտ գալուց հետո հայկական բլոգոսֆերան մեծ աղմուկ բարձրացրեց: Տարբեր բլոգերներ գրեցին այս նախաձեռնության բացասական կողմերի մասին: “ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԱԼԵԶՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ” բլոգում սկսվեց օնլայն ստորագրահավաք: Այս պահի դրությամբ 295 մարդ դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը:
Հրանտ տեր-Աբրահամյանը իր բլոգում բացի վերլուծելուց ու նշելուց բացասական կողմերը, նաեւ լուծումներ է առաջարկում:
Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր կարելի էր անել: Իմ կարծիքով դրանք երկու ուղղությամբ կարող են ընթանան, եթե խոսքը սահմանափակենք միայն հանրակրթական դպրոցների մակարդակով: Ուղղություն Ա. Հայերենի դասավանդման խորացում: Ուղղություն Բ. Օտար լեզուների դասավադման խորացում:
Լրագրող Աննա Իսրայելյանը մի շաբաթ առաջ այս թեմային անրադարձել է Առավոտ թերթում: Նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն էր հետաքրքիր փաստարկներ բերել ընդդեմ այս նախաձեռնության: Մեջբերում եմ`
«Մի տարվա սերունդը 35 հազար հոգի է: Համարենք, որ իրոք ընդամենը 2%-ը՝ 700 հոգի են սովորելու օտար լեզվով ուսուցման դպրոցներում: 35 հազարի համար դասագիրք տպելը մեզ արժենում էր յուրաքանչյուրը՝ 2 հազար դրամ: Հիմա այդ 700-ի համար դասագիրքը կարժենա մոտ 100 հազար դրամ, եթե նույնիսկ 5 տարի օգտագործեն՝ մի դասագիրքը՝ 20 հազար դրամ: Նման արժեքով դասագիրք կտպագրե՞ն: Վստահ եմ, որ ոչ: Վստահ եմ, որ ուղղակի կբերեն այն երկրի դասագիրքը, որտեղ դա մայրենի լեզու է, այսինքն՝ եթե ռուսական է դպրոցը՝ կբերեն Ռուսաստանից: Իսկ դա նշանակում է, որ մենք մեր դպրոցների 2%-ն ուղղակի դարձնում ենք այլ երկրի դպրոցե:
Խնդիրը նաեւ քաղաքական ենթատեքստ է ստացել: Վառ օրինակը Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունն է:
“ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը”։
Իմ օրինակով ասեմ` 10-ը տարի դպրոցում սովորել ենք գերմաներեն, բայց 10-ը տարվա մեջ միակ բանը, որ սովորել ենք Իհ Լիբե Դիհն էր` նույն այ լովե յոու-ի գերմաներենը: Ուզում եմ հարցնել` պարոն նախարար որտեղից եք գտնելու մասնագետներ, որոնք, ասենք, գերմաներեն քիմիա կդասավանդեն: Եթե բոլորը ուզեն իրենց երեխաներին տանել օտարալեզու դպրոցներ, ի?նչ է լինելու հետո: Օտար լեզուն կարող է փոխել մարդու լեզվամտածողությունը ու մենթալիտետը: Բա կոռուպցիոն ռիսկերը: Հիմա պատկերացրեք ինչեր կանեն մեր քաղքենի ծնողները, որ իրենց երեխաները հայտնվեն այդ դպրոցներում: Ինչ է նշանակում, թե սա արվում է, որ կրթության որակը բարձրանա մեզանում: Փաստորեն հայերենը անորա?կ լեզու է:
Թումանյանին հիշեցի` Մեր հին ադաթից ընկել ենք, զրկվել, նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել:
Добавить комментарий
Комментариев нет.
RSS комментариев URI для обратной ссылки

