Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տառապում դեպրեսիայից։ Ասում են` աշխարհում դեպրեսիայից տառապում է մոտավորապես 150 մլն մարդ: Բացի այդ, ժամանակակից հասարակությունում տղամարդիկ սովորաբար չեն արտահայտում իրենց էմոցիաները, նրանք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Սա ընդհանրապես, բայց Հայաստանում տղամարդիկ` վարորդ տղամարդիկ, հաճախ իրենց դեպրեսիան արտահայտում են ազդանշան տալով:
Իսկ ինչո՞ւ են հայ տղամարդիկ ընկնում դեպրեսիայի մեջ: Հազարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ասենք Ճանապահային ոստիկանը կարող է խախտում արձանագրել ու … Իսկ ճանապարհային ոստիկանները արձանագրություններ կարծես թե չեն զլանում կազմել:
Կազմվել է 105 հազ. 949 արձանագրություն, որից 19 հազ. 472-ը` ամրագոտիներից չօգտվելու կամ ճիշտ չօգտվելու համար։ Հետիոտների կատարած խախտումների համար կազմվել է 6326 արձանագրություն։
Սա 2010թ. հունվար-փետրվար ամիսների տվյալներն են: Այն, որ վերջին 1 տարվա ընթացքում ճանապարհային երթեւեկության վիճակը շրջադարձային փոփոխություններ է կրել, ոչ մեկը չի ժխտում: Ամեն ինչ շատ ավելի լավ է, քան առաջ էր, բայց բավարար լինելու համար դեռ շատ անելիքներ կան:
Սա այս տարվա մարտի 24-ին ինտերնետում դրված տեսանյութն է: Սփյուռքահայ վարորդը համարում է, որ ճանապարհային ոստիկանը անհիմն է իրեն կանգնեցրել, իսկ ոստիկանը սկզբից չի ներկայանում, ապա չի ասում պատճառը, թե ինչու է կանգնեցրել վարորդին: Հետո էլի առանց հիմնավորելու արձանագրություն է կազմում: Իրականում ճանապարհային ոստիկանը այստեղ չի տիրապետում օրենքներին ու չգիտի իր իրավունքներն ու պարտականությունները: Իրականում ոչ միայն ոստիկանին, այլեւ ցանկացած մարդու այսպես նկարահանել չի կարել, եթե չկա հասարակության գերակա շահի առկայությունը, իսկ այստեղ հավանաբար կա նման բան: Հետո նմանատիպ տեսանյութերը կարող են օգնել ճանապարհային
ոստիկանության ղեկավարներին, որպեսզի վերահսկեն իրենց աշխատողների գործունեությունը: Ճանապարհային երթեւեկությունը գնալով փոփոխվում է, իսկ ե՞րբ է գալու այն ժամանակը, որ ճանապահային ոստիկանները փոխվեն:Ասենք դառնան շատ չէ այնպիսին, ինչպիսին վրացի ոստիկաններն են: Ե՞րբ են ճանապահրային ոստիկանները բռնողի կարգավիճակից անցնելու օգնողի կարգավիճակին: Սա էլ է չէ՞ ծառայության մի տեսակ…
Добавить комментарий
Комментариев нет.
RSS комментариев URI для обратной ссылки
