Այս պատմությունը վերջին զանգի, ծախսերի ու վախեցած ծնողների մասին է…

Այս բեմը վաղը այս ժամին հավանաբար պատրաստ կլինի… Այստեղ լիքը դպրոցականներ կլինեն կրծքներին պուճուր զանգ կախած: Կուրախանան, կխմեն մեքենա կքշեն: Իրենց կուրսի աղջկան, որ տասը տարի միասին են սովորել հենց այդ օրը կսիրահարվեն: Ջա~ն: Իսկական սեր… Ծնողներն էլ կմտածեն, իրենց երեխան արդեն իսկական հասուն մարդ է դարձել, մի քիչ տխուր բանէր էլ կհիշեն, որ երեկ` այսինքն այսօր, մի չամուռ լրագրող` այսինքն ես, առավոտից գումարի մասին հարցեր էր տալիս…

Տիկին Ռիտային մենք հանդիպեցինք օղակաձեւ զբոսայգում, որտեղ եկել էր իր երեխայի դասարանի համար սրճարաններից մեկի տնօրինության հետ պայմանավորվեր, որ վերջին զանգի քեֆը այստեղ անեն…

«35-ից 40 հազար գումար ենք ծախսել տարվա սկզբից մինչեւ հիմա»

Տիկին Ռիտան այնպիսի թվեր ասաց, որ ինչ ասես տեսած ու լսած լրագրողը` ես էլի, զարմացա: Զարմացավ նաեւ իմ օպերատոր Աշոտ Համբարձումյանը նաեւ:

«Ամեն մեկս 3000 օպերատորին ենք տվել, 2500 դրամ օբյեկտի փող ենք հավաքել»

Աշոտը, որ վերջին զանգ նկարելու համար խելքը գնում է, ասում է` 3 000-ով դժվար թե որեւէ օպերատոր նկարի: Ասում է` 8 հազարից է սկսվում: Սրճարանում էլ ասացին ընդհանուր 24 հոգու համար 250 հազար է գումարած 60 հազար դիջեյով երաժշտություն, կամ 80 հազար կենդանի: Մի խոսքով շատ էժանով են կարողացել այդ բոլոր ծառայությունները գտնել: Իրականում կենտրոնի, կամ ուրիշ դպրոցներում շատ ավելի մեծ գումարների մասին են խոսում:

Առավոտյան, որ ֆեյսբուքում հայտարարություն էի գրել, թե փնտրում եմ ծնող, որ կխոսի ծախսերի մասին, ընկերներիցս մեկը շատ հետաքրքիր մի բան պատմեց: Մի դասղեկ 45 հազար գումար է վերցրել ամեն մեկից ու կորել է… Խնդրեցի ինչ որ կերպ ծնողներից մեկին համոզի, որ խոսի, բայց չհամոզվեց… Ասել էր իմ երեխայի տոնը չեմ ուզում փչացնել… Ես էլ մտածում եմ, որ լավ են անում… Դա էլ է քիչ…

Իմ խորին համոզմամբ այդ գումարներ հավաքելու մեջ ոչ թե ուսուցիչներն են մեղավոր, այլ մեր ծնողները… Չեմ հասկանում ինչից են վախենում այս մարդիկ… խոսե’ք, ասե’ք մենք ձեր կողքին ենք…

Ինչքան էլ ուզում են ասել, որ դպրոցում գումար չի հավաքվում ես չեմ հավատում… Եղել է, կա ու դեռ կլինի, քանի դեռ ծնողները լռում են…

Հա մի բան էլ շնորհակալություն ֆեյսբուքի ընկերներիս արձագանքելու համար: Իմ ու Քնարիկ Եգանյանի անունից էլ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին… պրիվետ երեխեք ջան…

Թայֆունը, ընկած կառուսելն ու կառավարությունը…

Իսկական թայֆուն ցամաքում, այն էլ Երեւանում, այն էլ Հաղթանակ զբոսայգում… Տուժածներ էլ կան…. Բայց նորություն չէ սա արդեն մոտ 10-ն օր անցել է այն օրվանից, երբ թայֆուն անունով կառուսելը ընկավ ու ամբողջ երկրի մամուլը գրեց այդ մասին: Սա Թայֆուն վերամբարձ անունով կարուսելի այն հատվածն է, որը ընկավ մայիրսի 9-ին ու 4 հոգի տուժեցին: Այսօր այս մասը պահում են ցելոֆանե թաղանթի տակ ու հատուկ հյուրերին են ցույց տալիս, բայց կարուսելի մյուս հատվածը սարքին վիճակում է: Էքստրիմի մեջ հայտնվո՞ւմ են մեր քաղաքացիները:   Անվտա՞նգ են արդյոք մեր կառուսելները քաղաքացիների համար: Այսօր փորձել ենք այս հարցի պատասխանը գտնել: Գանք ամենասկզբից: Մինչեւ Հաղթանակ զբոսայգու վթարը այս խնդրի մասին կարծես թե ոչ մեկը չէր խոսում: Փառք Աստծո վթարից հետո ոչ մեկը լուրջ վնասվածք չկրեց, հավանաբար այն պատճառով, որ մարդիկ կարուսելի վրա լավ են ամրակապված եղել: Հիմ գանք իսկական խնդրին:

Խորհրդային միուըթյան փլուզումից հետո Հայաստանում առաջին անգամ օրենք է ընդունվել Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին 2005 թվականին: Այստեղ ընդամենը մեկ բառով նշված է, որ կարուսելները նույնպես պետք է դասվեն վտանգավոր արտադրական օբյեկտների շարքին, բայց չի կանոնակարգվել, թե որ կարուսելներն են համարվում վտանգավոր արտադրական օբյեկտ:

Այնուհետեւ 2010-ը թվականին կառավարությունը որոշում է ընդունել, որտեղ գրեթե բոլոր կարուսելները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն տրամաբանությամբ վտանգավոր կարող է համարվել նաեւ ասենք մեր, կամ ձեր տան մահճակալը:

Մինչեւ 2010-ը թվականի հունիսի մեկը կառուսելների տերերը պետք է հասցնեն հաշվառվել տեխնիկական անվտանգության կենտրոնում: Նախնական գրանցվելու համար ծախսերը ըստ կառուսելի կառուցվածքի եւ բարձրության կարող են լինել 10-ը հազարից մինչեւ 500 դոլար ամեն մեկի համար: Եթե կարուսելատերերը մինչեւ այս տարվա հունիսի 1-ը չգրանցվեն 1 մլն դրամով կտուգանվեն եւ կփակվեն:

Հայաստանում գրեթե բոլոր կարուսելները գտնվում են զբոսայգիներում եւ աշխատում են վարձակալությամբ, բացի դա նաեւ որոշակի հարկային պարտավորություններ ունեն: Հետաքրքիր է որտեղից են այս մարդիկ տալու այդ գումարները: Բա եկեք պատկերացնենք, որ մինչեւ օրենքով սահմանված ժամկետը չեն կարողանում գրանցվել հետո ի՞նչ է լինելու…

Վերադառնանք կրկին ընկած կարուսելի խնդրին: Կարուսելները ստուգելու համար կազմակերպությունները 6 ամիս ժամանակ են պահանջում զբոսայգիներից: Եթե աշնանը անցկացնեն ստուգումները ձմռանը ասենք նույն կարուսելները կորոզիայի կենթարկվեն, իսկ եթե գարնանը անցկացնեն մինչեւ աշուն թույլտվությունը պատրաստ կլինի: Իսկ երբ աշխատեն կարուսելները:

Ստացվում է այնպես, որ տաքսիներից, ոսկերիչներից հետո կարուսել շահագործողներն են դառնում կառավարության թիրախը:

Սեքսը, ասեղն ու ծպտված կյանքը…

15 տարեկանում առաջին անգամ փորձեց մի գլանակ կանեփի տերեւ: Դարձավ սովորություն, ձեռք բերեց կախվածություն, իսկ բանակից հետո կանեփը նրա համար դարձավ անիմաստ մի բան: 20 տարեկանում երակը լցրեց իր այն ժամանակվա կարծիքով` հաճույքը, իսկ այսօրվա կարծիքով` թույնը: Տարիներ հետո բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին ՄԻԱՎ:

Օտարալեզու դպրոցներից մինչեւ Թումանյան…

Հեռուստացույց դիտելը վնասակար է երեխաների առողջությանըԱնգլիացի գիտնականները համոզված են, որ երեխային ընդհանրապես չի կարելի հեռուստացույց դիտել մինչև երեք տարեկանը։ tert.am կայքն է գրում այս մասին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները, որոնք հեռուստացույց են դիտել մինչև երեք տարեկանը, դպրոցում ավելի վատ են սովորել և տառապել գիրությամբ։

Գիրությամբ տառապելը կարծես թե մեր երեխաներին չի սպառնում, բայց այ սովորելու հարցում խնդիրներ կան: Նույն խնդիրների լուծումները տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում: Ասենք մի մի օրինկ` մեր կրթական ծրագրերը ինչպես համապատասխանեցնել արեւմուտքինի հետ: Կրթության նախարարը գտնում է, որ այդ ճանապարհը օտարալեզու դպրոցների հիմնումն է:

Այս նախագծերի ի հայտ գալուց հետո հայկական բլոգոսֆերան մեծ աղմուկ բարձրացրեց: Տարբեր բլոգերներ գրեցին այս նախաձեռնության բացասական կողմերի մասին: “ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԱԼԵԶՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆբլոգում սկսվեց օնլայն ստորագրահավաք: Այս պահի դրությամբ 295 մարդ դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը:

Հրանտ տեր-Աբրահամյանը իր բլոգում բացի վերլուծելուց ու նշելուց բացասական կողմերը, նաեւ լուծումներ է առաջարկում:

Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր կարելի էր անել: Իմ կարծիքով դրանք երկու ուղղությամբ կարող են ընթանան, եթե խոսքը սահմանափակենք միայն հանրակրթական դպրոցների մակարդակով: Ուղղություն Ա. Հայերենի դասավանդման խորացում: Ուղղություն Բ. Օտար լեզուների դասավադման խորացում:

Լրագրող Աննա Իսրայելյանը մի շաբաթ առաջ այս թեմային անրադարձել է Առավոտ թերթում: Նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն էր հետաքրքիր փաստարկներ բերել ընդդեմ այս նախաձեռնության: Մեջբերում եմ`

«Մի տարվա սերունդը 35 հազար հոգի է: Համարենք, որ իրոք ընդամենը 2%-ը՝ 700 հոգի են սովորելու օտար լեզվով ուսուցման դպրոցներում: 35 հազարի համար դասագիրք տպելը մեզ արժենում էր յուրաքանչյուրը՝ 2 հազար դրամ: Հիմա այդ 700-ի համար դասագիրքը կարժենա մոտ 100 հազար դրամ, եթե նույնիսկ 5 տարի օգտագործեն՝ մի դասագիրքը՝ 20 հազար դրամ: Նման արժեքով դասագիրք կտպագրե՞ն: Վստահ եմ, որ ոչ: Վստահ եմ, որ ուղղակի կբերեն այն երկրի դասագիրքը, որտեղ դա մայրենի լեզու է, այսինքն՝ եթե ռուսական է դպրոցը՝ կբերեն Ռուսաստանից: Իսկ դա նշանակում է, որ մենք մեր դպրոցների 2%-ն ուղղակի դարձնում ենք այլ երկրի դպրոցե:

Խնդիրը նաեւ քաղաքական ենթատեքստ է ստացել: Վառ օրինակը Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունն է:

«ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը”։

Իմ օրինակով ասեմ` 10-ը տարի դպրոցում սովորել ենք գերմաներեն, բայց 10-ը տարվա մեջ միակ բանը, որ սովորել ենք Իհ Լիբե Դիհն էր` նույն այ լովե յոու-ի գերմաներենը: Ուզում եմ հարցնել` պարոն նախարար որտեղից եք գտնելու մասնագետներ, որոնք, ասենք, գերմաներեն քիմիա կդասավանդեն: Եթե բոլորը ուզեն իրենց երեխաներին տանել օտարալեզու դպրոցներ, ի?նչ է լինելու հետո: Օտար լեզուն կարող է փոխել մարդու լեզվամտածողությունը ու մենթալիտետը: Բա կոռուպցիոն ռիսկերը: Հիմա պատկերացրեք ինչեր կանեն մեր քաղքենի ծնողները, որ իրենց երեխաները հայտնվեն այդ դպրոցներում: Ինչ է նշանակում, թե սա արվում է, որ կրթության որակը բարձրանա մեզանում: Փաստորեն հայերենը անորա?կ լեզու է:

Թումանյանին հիշեցի` Մեր հին ադաթից ընկել ենք, զրկվել, նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել:

Անծանոթը

Առաջին Մաս

Փոշոտ, կեղտից խունացած ու ճանապարհներին մաշված սպորտային պայուսակը առաջ հրելով մտավ հյուրանոց: փայտե պատից այնկողմ կանգնած հյուրանոցի աշխատողը մոտ քսանհինգ տարեկան աղջիկ էր: Տեսնելով հյուրի ցցված, արդեն մի քանի օր չսանրված մազերը, ճմրթված օձիքով վերնաշապիկն ու արդեն վաղուց արդուկի գծերը ջնջված տաբատը մի տեսակ վախ անցավ ոսկորների միջով: Այնպիսի վախ ասես հայտնվել էր մի աղքատ թաղամասում, որտեղ անհաշիվ երեխաներ կան, որոնք փողը ոչ թե մուրում են, այլ պահանջում: Բայց իրեն ստիպելով մի կերպ ժպտաց: Աշխատանքի բնույթն էր այդպիսին: Անծանոթը մոտեցավ աղջկան ու անգլերեն հարցրեց, թե անգլերեն խոսում է: Աղջիկը նշաններով հասկացրեց, որ ոչ այնքան, բայց կարողանում է մի կերպ յոլա տանել: Անծանոթը, ինչ որ անհասկանալի լեզվով ինչ որ բառեր ասաց, ապա հասկացրեց, թե իրեն  մնալու տեղ է հարկավոր: Աղջիկը մեջքի հետեւի բանալիների պահարանից ընտրեց հարյուրտասնչորս համարի սենյակի բանալին ու մեկնեց անծանոթին: Նա անգլերեն կրկին հարցրեց, թե ինչ արժի մեկ գիշերը: Աղջիկը չհասկացավ: Անծանոթը կրկնեց, բայց տեսնելով որ ոչ մի բան դրանից չի փոխվում մատով ցույց տվեց մեկ ու մի քանի անգամ կրկնեց եվրո բառը: Աղջիկը սեղանին դրված աշխատանքային թղթի վրա գրեց մեկ օրվա արժեքը` երեսուն եվրո: Տղամարդը ձախ ձեռքով շփեց արեւի տակ սեւացած եւ երեւի մրմռացող պարանոցը: Հիմա էլ խնդիր ուներ աղջկան բացատրելու, որ դա բավականին թանկ է իր համար եւ պետք է այլ համար առաջարկի: Վերցրեց նույն թուղթն ու մեկ օրվա դիմաց գրեց տասնյոթ եվրո: Աղջիկը շատ արագ հասկացավ այս անգամ ու նրան տվեց չորսհարյուր տասնութ համարի բանալին: Անծանոթը ժպտաց, կռացավ վերցրեց իր պայուսակն ու մոտեցավ վերելակին: Աղջիկը մի մտածկոտ հայացք նետեց նրա հետեւից: Չորրորդ հարկում անծանոթին հանդիպեց հյուրանոցի հավաքարարներց մեկը, որը նույնպես մի տեսակ հանկարծակիի եկավ ու քիչ եր մնում սպիտակեղենը ձեռքից վայր ընկներ: Սենյակի դուռը բացելուց հետո երկար ժամանակ էր չեր կարողանում գտնել լույսը ու բարձրաձայն մի քանի համապատասխան տեղին ու վայրին հայհոյանք մրմնջաց հյուրանոցը կառուցողից մինչեւ տնօրինող շարքին: Վերջապես գտավ այն սարքը, որի մեջ պիտի մտցներ բանալիի հետ կախված քառակուսի, իր կարծիքով, չիպը: Լույսը վառվեց: Հասարակ սենյակ էր: Բաղնիքի կողմից մի տեսակ խոնավության հոտ էր գալիս: Մի պահ ուզում էր բողոքել, բայց մտածեց իր տված փողի համեմատ հոտը պիտի անխուսափելի լիներ: Համ էլ բողոքելու համար այնքան ջանք ու եռանդ պիտի ներդներ, որպեսզի աղջկան բացատրեր թե ներսում խոնավության հոտ է գալիս: Հարմարվեց: Պայուսակը դրեց փոքրիկ սեղանի վրա, չնայած պահարան կար: Ձեռքը վերցրեց հեռուստացույցի վահանակն ու սկսեց սովորույթի համաձայն բոլոր ալիքները հերթով թերթել: Ոչ մի հետաքրքրող բան չկար, բոլոր ալիքները անհասկանալի լեզվով էին իր համար: Անջատեց: Հետո էլի սովորության համաձայն վերցրեց օդափոխիչի վահանակն ու միացրեց: Դրսում շոգ էր ու սենյակն էլ կամաց կամաց անտանելի էր դառնում: Հետո հերթով սկսեց պահարանի դարակները ստուգել, անցավ սառնարանին: Սառնարանը իհարկե շատ հարուստ չեր, բայց չորս շիշ գարեջուր կար, մի տուփ շոկոլադ, սովորական ջուր ու մի երկու տուփ ֆստխ: Սիրտը մի տեսակ անհագորեն գարեջուր ուզեց: Ծածկեց սառնարանի դուռն ու վերցրեց կողքը դրված գնացուցակը: Գարեջրի գինը սկսվում էր յոթ եվրոյից: ձեռքը տարավ շալվարի գրպանն ու առանց հանելու շոշափեց գրպանում մնացած գումարը: Գարեջրին կհերիքեր, բայց ստիպված էր լինելու հետո սոված մնալ: ՙՅոթ եվրո՚ բարձրաձայն արտասանեց անծանոթը ու մի քանի նախշուն հայհոյանք շշնջաց գները գրողի հասցեին: Բայց գարեջուր խմելու ցանկությունը դրանից չպակասեց: Որոշեց իջնել մոտակա խանութ եւ այնտեղից գնել գարեջուր: Իր մի քանի օրվա ուղեւորությունը ապացուցել էր, որ խանութներում գարեջուրն ու մնացած բաները մի քանի անգամ ավելի էժան են քան հյուրանոցում…

Հյուրանոցի սենյակից դուրս գալուց մտածում էր ինչ անի, որ օդափոխիչը մնա միացրած, որովհետեւ վերադառնալուց հետո շոգից չի կարողանա քնել: Բանալու օղակի վրա ամրացրած, իր կարծիքով, չիպը պիտի մնար լույսի սարքի մեջ: Այդ դեպքում էլ դուռը կմնար բաց ու իր չունեցած ամբողջ կարողությունը կարող էին թալանել: Անծանոթի ողջ կարողությունը մի քանի արդեն հագած հագուստն ու հորեղբորից իր ծննդյոն օրը նվեր ստացած ժապավենով ֆոտոխցիկն էր: Իր ապրած օրերի լուռ վկան: Մինչ մտածում էր բանալու առեղծվածի մասին հանկարծ թիկունքը քորելու ցանկություն առաջացավ: Թեւը բարձրացրեց, որ քորի ու զգաց որ թեւի տակից մի տեսակ տհաճ հոտ է գալիս: Մտածեց մինչեւ ներքեւ իջնելը ճիշտ կլինի լողանա: Անծանոթը, որպեսզի տնից բերած սրբիչը չթրջի ու հետո էլ խոնավանա, որից ճանապարհին կարող է խոնավության հոտ գալ, որոշեց հյուրանոցի սրբիչը օգտագործել: Երբ համոզվեց, որ ջուրը հարմար է մտավ ցնցուղի տակ: Նա ընդհանրապես լողանալիս վայելում էր ջրի տակ լինելու րոպեները: Մանկության տարիներին փոքրիկ տաշտակի մեջ էր լողացել: Մի ձեռքով օճառել էր գլուխը, մյուսով թավայով բաքի միջից ջուր էր լցրել գլխին ու լողանալը պարտականության նման մի բան էր եղել:  Հետո ավելի մեծ տարիքում, երբ հնարավորություն էր ունեցել երկու ձեռքով լողանալու մի տեսակ մանկության կոմպլեքսը այդպես էլ չէր կարողացել հաղթահարել: Լողանալը պարտականություն էր, բայց եթե հնարավորություն կար պիտի անպայման վայելեր: Առավոտները երբ հանկարծ ինչ որ տեղից ուշանում էր, պատճառաբանում էր, թե լողանում էի ու ուշացա, չնայած ոչ միշտ էր ամեն օր լողանում, բայց պետք էր, բոլորը պիտի իմանային որ ինքը ամեն օր լողանում է:

Համարի մաքուր, սպիտակ սրբիչը մի երկու տակ նայելուց, ուսումնասիրելուց, համոզվելուց, որ մաքուր է սկսեց չորացնել դեմքը, հետո ամբողջ մարմինը: Նայեց հայելու մեջ: Հայելին ամբողջությամբ քրտնած էր ու անծանոթը սրբիչի ծայրով քրտնած հայելու վրա իր դեմքի չափով մի հատված մաքրեց: Հայելին առանց թաքցնելու ցույց տվեց, որ շատ հոգնած է ու մազածածկույթը բավականին հարստացել է: Հայելու տակ գտավ մեկանգամյա օգտագործման ածելի, բայց փրփուր չկար: Ժամանակն էր մի հատ նորից նաղշելու հյուրանոցի տեր ու տիրականից սկսած: Հետո մտածեց, որ ջրից փափկած մազերը փրփուրի կարիք չունեն: Մի քիչ օճառը քսեց հյուրանոցի ֆիրմային բանբակին ու քսեց դեմքին:

Սափրվելուց հետո նկատեց, որ արեւը վառել է դեմքը, իսկ մազերի տակ թաքնված երեսները մնացել են սպիտակ: Եվ հետո մի բակը ավելի կարճ էր կտրել, քան մյուսը: Մտքով անցավ, որ ոչինչ արագ կքայլի ու ոչ մեկ չի նկատի:  Քոսոտ սպորտային պայուսակը բացեց ու հանեց մի քիչ կեղտոտված սանրը: Սկզբում ուզում էր քսել գլխին, բայց մտածեց դրանով իր ողջ մաքրության սեանսը կփչացնի: Լվաց այնուհետեւ սանրեց մազերը: Երկու անգամ ինքն իրեն ապտակեց, իբր ՙանուշ՚ ու դուրս եկավ սենյակ, որը արդեն բավականին ցուրտ էր դարձել: Պայուսակի միջից հանեց ջինսե տաբատը, որ շատ էր սիրում հագնել, մի քիչ խոնավացել էր: Բաղնիքում կախած ֆենով մի քիչ չորացրեց, կեղտոտ շալվարի գրպանի պարունակությունը դատարկեց ջինսի տաբատի գրպանը: Քանի որ ընդամենը մի գոտի ուներ եւ բոլոր տաբատների հետ կապում էր նույնը հանեց ու հարմարացրեց ջինսին: Հագավ եւ ուզում էր դուրս գալ ու նորից հիշեց բանալու առեղծվածը:

Լրագրող տեսակի ապրելու ժամանակը…

Անցած տարի գործուղման էի գնացել Վրաստան: Վրաստանի հայտնի ցույցերն էինք նկարահանում: Բեմին կանգնած բանախոսը սկսեց մի տեսակ ավելի բարձր ու զզվանքով խոսել: Թարգմանիչին հարցրի, թե ի՞նչ է եղել, ի՞նչ է ասում: Պատմեց, որ  բանախոսը զայրացել է, որ իրենց հեռուստաընկերություններից մեկը ցույցի մասնակիցների քանակը ավելի քիչ է նշել քան իրականում կա: Մոտ 15 րոպե հետո եկավ այդ հեռուստաընկերության նկարահանող խումբը: Ժողովրդի միջով էր անցնում, որ մոտենար բանախոսներին: Ոչ մեկը, ոչ մի բան չասաց, ոչ մեկը ծուռ չնայեց: Թարգմանիչը, որ ընդդիմադիր հայացքներ ուներ, մեզ ասաց, որ բոլորն ասում են նրանք լրագրող են, նրանց վնասել չի կարելի…

Հայաստանում նմանատիպ միջոցառումների ժամանակ եւս բանախոսները հայտարարություններ են անում լրատվամիջոցների ու լրագրողների հասցեին, բայց ի տարբերություն վրացիների հավաքվածները պատրաստվում են լրագրողների կոկորդը կտրել: Այն որ չեն կտրում, դա բնավ չի նշանակում, թե ամեն ինչ կարգին է: Մեկ-մեկ սարսափում եմ այն մտքից, որ այս քաղաքում ինչ որ մեկը կա, որ հնարավորության դեպքում կարող է սպանել մարդու լրագրող տեսակին: Բայց թու-թու-թու Հայաստանում դեռեւս լրագրող չեն սպանում:

Շնորհավոր տոնդ մարդ…

Անկրկնելի հոտ, կորուսյալ աշխարհ ու անհետացող աղբ…

Մեր Անին` Արթենյան, հենց նոր նկարահանումից եկավ… Հետաքրքիր բաներ է պատմում,  թե Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գնալով վտանգավոր է դառնում մարդկանց ու կենդանական աշխարհի վրա: ԵԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը համատեղ ծրագիր են մշակել, որ մի քանի փուլով այդ գերեզմանոցը »վնասազերծեն»…

Քաղաքի աղբին մենք մի քանի  ամիս առաջ անրադարձել ենք…

Նուբարաշենի Կոկո Շանելը

Այս պատմության բոլոր հերոսները, առանց բացառության ունեն մեկ ընդհանրություն` նրանք սիրում են իրենց ծննդավայրը: Մեր պատմության հերոսները իրենց ծխախոտի մնացորդները չեն գցում փողոցում: Իրական պատմություն իրական մարդկանց ու մեր կողքին գոյություն ունեցող ուրիշ աշխարհի մասին: Նուբարաշենի Կոկո շանելը ամենասկզբից: Այս ամենը դիտեք այստեղ`

Պատմություն պինդ ճակատների, հայ-թուրքական հարաբերությունների ու սառույցի մասին

Պատահաբար, բայց տարօրինակ բան է կատարվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Թուրք պատգամավորները լսել են հայ կոմպոզիտորի երաժշտությունը: tert.am-ում էր այս մասին գրված: թուրքական խորհրդարանում այդ «տարօրինակ և անակնկալ» իրադարձությունը տեղի է ունեցել երեկ` ընդմիջման ժամանակ: Սարգիս Էֆենդիի երաժշտությունը հեռարձակվել է խորհրդարանի հեռուստացույցով և կուլիսներում տեղադրված բարձրախոսներով:

էլի կուլիսներից ու վիրտուալ բարձրախոսներով մեր քաղաքական ուժերը խոսում են հայ-թուրքական վերջին զարգացումների մասին: Հայոց ցեղասպանության օրվա նախօրեին Սերժ Սարգսյանը ուղերձով հանդես եկավ, թե ողջամիտ ժամկետները անցել են, բայց Թուրքիան տեղից չի շարժվում: Արձանագրությունները հետ չի կանչում, բայց ազգային ժողովի օրակարգից հանվում է: Հետո ՀԱԿ-ը հայտարարություն արեց այս որոշման մասին:

1. Նրա վարած քաղաքակա-նության ամենակարևոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրություն- ների և խոստումների` չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետևանքով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

Սա հատված էր Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունից: Մինչ այդ` Սերժ Սարգսյանի ուղերձից հետո եւ ՀԱԿ-ի հայտարարությունից առաջ նախ Ֆիլիպ Գորդոնը, ապա Սարկոզին ողջունեցին նախագահի որոշումը:

23-ը ապրիլի 2010 թվական: Ֆիլիպ Գորդոն ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ:

« Նախագահ Սարգսյանի հայտարա-րությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու»,

Այնուհետեւ մոտավորապես նույն բովանդակությամբ հայտարարություն արեց Ֆրանսիայի նախագահը:  իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրի կապին հայ-թուրքական հարաբերությունների հետ, ապա այդ ամենը հերքում են անգամ Թուրք պաշտոնյաները:

«Ղարաբաղի հարցը մենք նախապայման չենք դնում: Մենք պատրաստ ենք ոչ միայն պետությունների մակարդակով հաշտեցման հասնել, այլեւ ցանկանում ենք հաշտության հասնել նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող հայկական Սփյուռքի հետ»:

Սա էլ ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությունն է: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւս ընդգծեց այս երկու խնդիրների անհամատեղելիությունը:

Դրանցից յուրա-քանչյուրի դեպքում արդեն իսկ բարդ է լուծումներ գտնելը: Իսկ եթե մենք դրանք կուտակենք իրար գլխի, ապա լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»

Շատ չձանձրացնելու համար չեմ ուզում անրադառնալ միջազգային հանրության տարբեր մակարդակներով արված հայտարարություններին այս կապի բացակայության վերաբերյալ: Անցնենք մյուս խնդրին`

Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի` Թուրքիան առանց որևէ հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման` թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:

Սա կրկին ՀԱԿ-ի հայտարարությունից մի հատված էր: Ներկայացնենք միայն այս տարվա ընթացքում ցեղասպանության ճանաչման գործընթացը ու մնացածը պարզ կդառնա: Իսպանական Կատալոնիայի խորհրդարանը մարտին միաձայն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ:

«Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր համարվել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ մերժում են անցյալի իրական պատկերը»

Դրանից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Հետո Բուլղարիայի խորհրդարանում, Սերբիայի, Կիպրոսի,Մեծ Բրիտանիայի այժմ արդեն Իսրայելի ու դեռ ցեղասպանության ճանաչման ալիքը շարունակում է իր հաղթարշավը: Գործընթացներ են սկսվել նաեւ Թուրքիայում: Այս տարվա ապրիլի 24-ին Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը գրում է`

Իմ ականջին հիմա ձայներ են հասնում` մի՞թե թուրքերը, մահմեդականներն ամենևին էլ ցավեր չեն տեսել, մի՞թե արմատախիլ չեն արվել Բալկաններում, Կովկասում, մի՞թե զանգվածային գաղթի չեն ենթարկվել, մի՞թե նրանց հետքերը չեն ջնջվել: Բնականաբար, ցավեր տեսել են: Անատոլիայում և՛ թուրքերը, և՛ քրդերը, և՛ ալևիները պատմության խորքերից մինչև մեր օրերը հասնող ցավեր տեսել են: Բացի այդ, այդ ո՞ր պետության, ո՞ր ազգի պատմությունն է կազմված բացառապես գեղեցիկ էջերից: Սակայն այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ազգի՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգանք:

Էլ չենք խոսում ապրիլի 24-ին Թուրքիայի հրապարակում կատարվածի մասին: Նույնիսկ Թուրքիայում է սկսվել սառույցը հալչել, բայց Հայաստանի ընդդիմություն-իշխանություն սառույցը շատ պինդ դուրս եկավ` այդպես էլ չի կոտրվում:

Պատահաբար, բայց տարօրինակ բան է կատարվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Թուրք պատգամավորները լսել են հայ կոմպոզիտորի երաժշտությունը: tert.am-ում էր այս մասին գրված: թուրքական խորհրդարանում այդ «տարօրինակ և անակնկալ» իրադարձությունը տեղի է ունեցել երեկ` ընդմիջման ժամանակ: Սարգիս Էֆենդիի երաժշտությունը հեռարձակվել է խորհրդարանի հեռուստացույցով և կուլիսներում տեղադրված բարձրախոսներով: էլի կուլիսներից ու վիրտուալ բարձրախոսներով մեր քաղաքական ուժերը խոսում են հայ-թուրքական վերջին զարգացումների մասին: Հայոց ցեղասպանության օրվա նախօրեին Սերժ Սարգսյանը ուղերձով հանդես եկավ, թե ողջամիտ ժամկետները անցել են, բայց Թուրքիան տեղից չի շարժվում: Արձանագրությունները հետ չի կանչում, բայց ազգային ժողովի օրակարգից հանվում է: Հետո ՀԱԿ-ը հայտարարություն արեց այս որոշման մասին:

1. Նրա վարած քաղաքականության ամենակարևոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների և խոստումների` չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետևանքով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

Սա հատված էր Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունից: Մինչ այդ` Սերժ Սարգսյանի ուղերձից հետո եւ ՀԱԿ-ի հայտարարությունից առաջ նախ Ֆիլիպ Գորդոնը, ապա Սարկոզին ողջունեցին նախագահի որոշումը:

23-ը ապրիլի 2010 թվական: Ֆիլիպ Գորդոն ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ:

« Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու»,

Այնուհետեւ մոտավորապես նույն բովանդակությամբ հայտարարություն արեց Ֆրանսիայի նախագահը:  իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրի կապին հայ-թուրքական հարաբերությունների հետ, ապա այդ ամենը հերքում են անգամ Թուրք պաշտոնյաները:

«Ղարաբաղի հարցը մենք նախապայման չենք դնում: Մենք պատրաստ ենք ոչ միայն պետությունների մակարդակով հաշտեցման հասնել, այլեւ ցանկանում ենք հաշտության հասնել նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող հայկական Սփյուռքի հետ»:

Սա էլ ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությունն է: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւս ընդգծեց այս երկու խնդիրների անհամատեղելիությունը:

Դրանցից յուրաքանյուրի դեպքում արդեն իսկ բարդ է լուծումներ գտնելը: Իսկ եթե մենք դրանք կուտակենք իրար գլխի, ապա լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»

Շատ չձանձրացնելու համար չեմ ուզում անրադառնալ միջազգային հանրության տարբեր մակարդակներով արված հայտարարություններին այս կապի բացակայության վերաբերյալ: Անցնենք մյուս խնդրին`

Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի` Թուրքիան առանց որևէ հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման` թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:

Սա կրկին ՀԱԿ-ի հայտարարությունից մի հատված էր: Ներկայացնենք միայն այս տարվա ընթացքում ցեղասպանության ճանաչման գործընթացը ու մնացածը պարզ կդառնա: Իսպանական Կատալոնիայի խորհրդարանը մարտին միաձայն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ:

«Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր համարվել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ մերժում են անցյալի իրական պատկերը»

Դրանից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Հետո Բուլղարիայի խորհրդարանում, Սերբիայի, Կիպրոսի,Մեծ Բրիտանիայի այժմ արդեն Իսրայելի ու դեռ ցեղասպանության ճանաչման ալիքը շարունակում է իր հաղթարշավը: Գործընթացներ են սկսվել նաեւ Թուրքիայում: Այս տարվա ապրիլի 24-ին Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը գրում է`

Իմ ականջին հիմա ձայներ են հասնում` մի՞թե թուրքերը, մահմեդականներն ամենևին էլ ցավեր չեն տեսել, մի՞թե արմատախիլ չեն արվել Բալկաններում, Կովկասում, մի՞թե զանգվածային գաղթի չեն ենթարկվել, մի՞թե նրանց հետքերը չեն ջնջվել: Բնականաբար, ցավեր տեսել են: Անատոլիայում և՛ թուրքերը, և՛ քրդերը, և՛ ալևիները պատմության խորքերից մինչև մեր օրերը հասնող ցավեր տեսել են: Բացի այդ, այդ ո՞ր պետության, ո՞ր ազգի պատմությունն է կազմված բացառապես գեղեցիկ էջերից: Սակայն այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ազգի՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգանք:

Էլ չենք խոսում ապրիլի 24-ին Թուրքիայի հրապարակում կատարվածի մասին: Նույնիսկ Թուրքիայում է սկսվել սառույցը հալչել, բայց Հայաստանի ընդդիմություն-իշխանություն սառույցը շատ պինդ դուրս եկավ` այդպես էլ չի կոտրվում:

Ե՞րբ են ճանապարհային ոստիկանները բռնողից անցնելու օգնողի

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տառապում դեպրեսիայից։ Ասում են` աշխարհում դեպրեսիայից տառապում է մոտավորապես 150 մլն մարդ: Բացի այդ, ժամանակակից հասարակությունում տղամարդիկ սովորաբար չեն արտահայտում իրենց էմոցիաները, նրանք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Սա ընդհանրապես, բայց Հայաստանում տղամարդիկ` վարորդ տղամարդիկ, հաճախ իրենց դեպրեսիան արտահայտում են ազդանշան տալով:

Իսկ ինչո՞ւ են հայ տղամարդիկ ընկնում դեպրեսիայի մեջ: Հազարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ասենք Ճանապահային ոստիկանը կարող է խախտում արձանագրել ու … Իսկ ճանապարհային ոստիկանները արձանագրություններ կարծես թե չեն զլանում կազմել:

Կազմվել է 105 հազ. 949 արձանագրություն, որից 19 հազ. 472-ը` ամրագոտիներից չօգտվելու կամ ճիշտ չօգտվելու համար։ Հետիոտների կատարած խախտումների համար կազմվել է 6326 արձանագրություն։

Սա 2010թ. հունվար-փետրվար ամիսների տվյալներն են: Այն, որ վերջին 1 տարվա ընթացքում ճանապարհային երթեւեկության վիճակը շրջադարձային փոփոխություններ է կրել, ոչ մեկը չի ժխտում: Ամեն ինչ շատ ավելի լավ է, քան առաջ էր, բայց բավարար լինելու համար դեռ շատ անելիքներ կան:

Սա այս տարվա մարտի 24-ին ինտերնետում դրված տեսանյութն է: Սփյուռքահայ վարորդը համարում է, որ ճանապարհային ոստիկանը անհիմն է իրեն կանգնեցրել, իսկ ոստիկանը սկզբից չի ներկայանում, ապա չի ասում պատճառը, թե ինչու է կանգնեցրել վարորդին: Հետո էլի առանց հիմնավորելու արձանագրություն է կազմում: Իրականում ճանապարհային ոստիկանը այստեղ չի տիրապետում օրենքներին ու չգիտի իր իրավունքներն ու պարտականությունները: Իրականում ոչ միայն ոստիկանին, այլեւ ցանկացած մարդու այսպես նկարահանել չի կարել, եթե չկա հասարակության գերակա շահի առկայությունը, իսկ այստեղ հավանաբար կա նման բան:  Հետո նմանատիպ տեսանյութերը կարող են օգնել ճանապարհային ոստիկանության ղեկավարներին, որպեսզի վերահսկեն իրենց աշխատողների գործունեությունը: Ճանապարհային երթեւեկությունը գնալով փոփոխվում է, իսկ ե՞րբ է գալու այն ժամանակը, որ ճանապահային ոստիկանները փոխվեն:Ասենք դառնան շատ չէ այնպիսին, ինչպիսին վրացի ոստիկաններն են: Ե՞րբ են ճանապահրային ոստիկանները բռնողի կարգավիճակից անցնելու օգնողի կարգավիճակին:  Սա էլ է չէ՞ ծառայության մի տեսակ…

Իսլանդիայի հրաբուխը, գիտությունն ու վարորդական իրավունքը…

Իսլանդիայի հրաբուխը միայն ճգնաժամ չառաջացրեց Եվրոպայում: Այն հնարաորություն տվեց գիտնականների որոշակի ուսումնասիրություններ անել: Լոնդոնի Թագավորական քոլեջի շրջակա միջավայրի հետազոտողների խումբը պարզել է, որ բրիտանական օդանավակայանների մոտ օդի աղտոտվածությունը զգալիորեն նվազել է: Իսկ Հայաստանում նվազել ու դեռ շարունակում է նվազել գիտնականների քանակը: Նմանատիպ ուսումնասիրություն երբեւէ արե՞լ են հայ գիտնականները, կամ կարո՞ղ են անել: Դժվարանում եմ պատասխանել: Դրան երեւի հայ գիտնականները կկարողանան պատասխանել: Իսկ գիտնականներից պատասխաններ ակնկալում է նաեւ կառավարությունը:

‘’Այլեւս ավարտվել է այն ժամանակը, երբ Գիտությունների ազգային ակադեմիան բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ մեր ակադեմիան պատասխանի այդ հարցերին, որովհետեւ ակադեմիան է համախմբում մեր ինտելեկտուալ կարողությունները: Եկել է ժամանակը այդ ինտելեկտուալ կարողությունները համախմբելով պատասխանելու բոլոր արդիական խնդիրներին: Ավելին, դուք այդ պատասխանները պետք է հրամցնեք կառավարությանը, եւ մենք պարտավոր ենք առաջնորդվել դրանցով’’:

Ուրբաթ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը: Մի տեսակ շատ չե՞ն մեր գիտնականների դեմ դրված պահանջները: Ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, երբ աշխարհը առաջ է գնում, իսկ մենք դեռեւս դոփում ենք տեղում: Մի օրինակ ասեմ: Վարչապետի բլոգում այս թեմայով լուրջ քննարկում է ծավալվել: Մասնակիցներից մեկը գրում է`

‘’Վերջերս աշխատում էինք հատուկ Հայկական ջրի կոշտությանը հարմար լվացքի փոշի ստանալ, որը լավ կլուծվեր մեր ջրի մեջ: Հայաստանում գտնվող լաբարատորիաներից ոչ մեկը գլուխ չհանեց լվացքի փոշու ֆորմուլաներից, իսկ մի տեղ էլ էնպսիսի նյութեր գտան, որ կամ ընդհանրապես փոշու ֆորմուլայի մեջ չկար, կամ իրենք << նոր նյութեր >> գտան որոնք 1970-ականներից հետո չեն օգտագործվում: Ստիպված, թե փոշին, թե ջուրն ուղարկեցինք չինական և բուլղարական լաբորատորաիները:’

Բացի այն, որ մեր գիտությունը աշխարհի հետ համընթաց չի քայլում, կա նաեւ մեկ այլ խնդիր` գնալով պակասում են երիտասարդ մասնագետները: Այլ կերպ ասած` մեզանում գիտությունը ծերանում է:

Գիտնականը շատ հաճախ հանդես է գալիս, որպես ծաղրանքի առարկա: Գիտությամբ զբաղվելն այսօր հեռանկարային չէ, շահավետ չէ, եվ դա լրջագույն խնդիր է:
Հնչում է շատ պարզ պատասխան, եթե ուզում եք, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ, բարձրացրեք աշխատավարձերը, բարձրացրեք ֆինանսավորումը: Կա նաեւ դրա հակադարձ հարցադրումը. եթե ուզում եք, որ փող, ֆինանսներ ունենաք, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել եւ բարձրացնել ձեր աշխատավարձը:

Իսկ ինչո՞ւ ժամանակի հերոսը գիտնականը չէ: Վերջին տարիներին Հայաստանում կայծակնային արագությամբ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում` Հայ-թուրքական հարաբերություններ, մարտի մեկ, տնտեսական ճգնաժամ եւ այլն: Ո՞ր գիտնականը ներկայացրեց իր քաղաքացիական եւ սոցիալական դիրքորոշումը: Ստացվում է այնպես, որ մեր գիտնականները կամ չեն խոսում, կամ իշխանության ջրաղացին են ջուր լցնում: Անցնենք մյուս խնդրին`

‘’Մենք համատեղ քննարկեցինք շուրջ 28 նախագիծ, որ կառավարությունը խնդրել էր մեր հետազոտական ինստիտուտներից: 28-ից 20-ը միանգամից ճանաչվեց անպիտան կիրառման համար: 8-ը մենք վերցրեցինք քննության, 8-ից 4-ը գնահատեցինք, որ կարող ենք ներկայացնել բիզնեսի դատին եւ այդ 4-ն էլ համարվեց ռիսկային:’’

Մեր գիտությունը որքանո՞վ է ապասարկում մեր հասարակության ու տնտեսության պահանջները: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ չի սպասարկում: Իսկ մարդիկ ինչպե՞ս են ստանում գիտական աստիճան: Մի տեսակ վարորդական իրավունքի, կամ թանկ ավտոմեքենայի նման մի բան է դարձել գիտական աստիճան ստանալը` շքեղության մի մասնիկ: Կարծում եմ բոլորն էլ գիտեն, կամ գոնե պատկերացնում են թե ինչպես: Չեմ ուզում ասել, որ մեր գիտության վիճակի գլխավոր մեղավորը կոռուպցիան է, բայց, կարծում եմ, դա էլ մեղքի իր բաժինն ունի:

Իսլանդիայի հրաբուխը միայն ճգնաժամ չառաջացրեց Եվրոպայում: Այն հնարաորություն տվեց գիտնականների որոշակի ուսումնասիրություններ անել: Լոնդոնի Թագավորական քոլեջի շրջակա միջավայրի հետազոտողների խումբը պարզել է, որ բրիտանական օդանավակայանների մոտ օդի աղտոտվածությունը զգալիորեն նվազել է: Իսկ Հայաստանում նվազել ու դեռ շարունակում է նվազել գիտնականների քանակը: Նմանատիպ ուսումնասիրություն երբեւէ արե?լ են հայ գիտնականները, կամ կարո?ղ են անել: Դժվարանում եմ պատասխանել: Դրան երեւի հայ գիտնականները կկարողանան պատասխանել: Իսկ գիտնականներից պատասխաններ ակնկալում է նաեւ կառավարությունը: ‘’Այլեւս ավարտվել է այն ժամանակը, երբ Գիտությունների ազգային ակադեմիան բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ մեր ակադեմիան պատասխանի այդ հարցերին, որովհետեւ ակադեմիան է համախմբում մեր ինտելեկտուալ կարողությունները: Եկել է ժամանակը այդ ինտելեկտուալ կարողությունները համախմբելով պատասխանելու բոլոր արդիական խնդիրներին: Ավելին, դուք այդ պատասխանները պետք է հրամցնեք կառավարությանը, եւ մենք պարտավոր ենք առաջնորդվել դրանցով’’:

Ուրբաթ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը: Մի տեսակ շատ չե?ն մեր գիտնականների դեմ դրված պահանջները: Ի?նչ պատասխանի մասին է խոսքը, երբ աշխարհը առաջ է գնում, իսկ մենք դեռեւս դոփում ենք տեղում: Մի օրինակ ասեմ: Վարչապետի բլոգում այս թեմայով լուրջ քննարկում է ծավալվել: Մասնակիցներից մեկը գրում է`

‘’Վերջերս աշխատում էինք հատուկ Հայկական ջրի կոշտությանը հարմար լվացքի փոշի ստանալ, որը լավ կլուծվեր մեր ջրի մեջ: Հայաստանում գտնվող լաբարատորիաներից ոչ մեկը գլուխ չհանեց լվացքի փոշու ֆորմուլաներից, իսկ մի տեղ էլ էնպսիսի նյութեր գտան, որ կամ ընդհանրապես փոշու ֆորմուլայի մեջ չկար, կամ իրենք << նոր նյութեր >> գտան որոնք 1970-ականներից հետո չեն օգտագործվում: Ստիպված, թե փոշին, թե ջուրն ուղարկեցինք չինական և բուլղարական լաբորատորաիները:’’

Բացի այն, որ մեր գիտությունը աշխարհի հետ համընթաց չի քայլում, կա նաեւ մեկ այլ խնդիր` գնալով պակասում են երիտասարդ մասնագետները: Այլ կերպ ասած` մեզանում գիտությունը ծերանում է:

Գիտնականը շատ հաճախ հանդես է գալիս, որպես ծաղրանքի առարկա: Գիտությամբ զբաղվելն այսօր հեռանկարային չէ, շահավետ չէ, եվ դա լրջագույն խնդիր է:
Հնչում է շատ պարզ պատասխան, եթե ուզում եք, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ, բարձրացրեք աշխատավարձերը, բարձրացրեք ֆինանսավորումը: Կա նաեւ դրա հակադարձ հարցադրումը. եթե ուզում եք, որ փող, ֆինանսներ ունենաք, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել եւ բարձրացնել ձեր աշխատավարձը:

Իսկ ինչո?ւ ժամանակի հերոսը գիտնականը չէ: Վերջին տարիներին Հայաստանում կայծակնային արագությամբ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում` Հայ-թուրքական հարաբերություններ, մարտի մեկ, տնտեսական ճգնաժամ եւ այլն: Ո?ր գիտնականը ներկայացրեց իր քաղաքացիական եւ սոցիալական դիրքորոշումը: Ստացվում է այնպես, որ մեր գիտնականները կամ չեն խոսում, կամ իշխանության ջրաղացին են ջուր լցնում: Անցնենք մյուս խնդրին`

‘’Մենք համատեղ քննարկեցինք շուրջ 28 նախագիծ, որ կառավարությունը խնդրել էր մեր հետազոտական ինստիտուտներից: 28-ից 20-ը միանգամից ճանաչվեց անպիտան կիրառման համար: 8-ը մենք վերցրեցինք քննության, 8-ից 4-ը գնահատեցինք, որ կարող ենք ներկայացնել բիզնեսի դատին եւ այդ 4-ն էլ համարվեց ռիսկային:’’

Մեր գիտությունը որքանո?վ է ապասարկում մեր հասարակության ու տնտեսության պահանջները: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ չի սպասարկում: Իսկ մարդիկ ինչպե?ս են ստանում գիտական աստիճան: Մի տեսակ վարորդական իրավունքի, կամ թանկ ավտոմեքենայի նման մի բան է դարձել գիտական աստիճան ստանալը` շքեղության մի մասնիկ: Կարծում եմ բոլորն էլ գիտեն, կամ գոնե պատկերացնում են թե ինչպես: Չեմ ուզում ասել, որ մեր գիտության վիճակի գլխավոր մեղավորը կոռուպցիան է, բայց, կարծում եմ, դա էլ մեղքի իր բաժինն ունի:

  • Календарь

    • Январь 2012
      Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      « Май    
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      3031  
  • Поиск

Follow

Get every new post delivered to your Inbox.